ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է կրկնակի կրճատել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի հատկացումների հարցով հանձնաժողովն առաջարկել է 2017–ին 150 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային։
Այդ գումարը կրկնակի քիչ է դեկտեմբերին ԱՄՆ բյուջեով նախատեսվածից. Կիևին աջակցելու համար 350 մլն դոլար էր առանձնացվելու։
Գումարն, ըստ նախագծի, ուղղվելու է ուսուցմանը, հանդերձավորմանը, հետախուզությանը, լոգիստիկային, ինչպես նաև մահացու սպառազինությանը։ Նշվում է, որ այդ միջոցներովԿիևը չպետք է վճարի իր գնած զենիթային համալիրների համար։
Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատեն Կոնգրեսն ու ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է կրկնակի կրճատել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի հատկացումների հարցով հանձնաժողովն առաջարկել է 2017–ին 150 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային։
Այդ գումարը կրկնակի քիչ է դեկտեմբերին ԱՄՆ բյուջեով նախատեսվածից. Կիևին աջակցելու համար 350 մլն դոլար էր առանձնացվելու։
Գումարն, ըստ նախագծի, ուղղվելու է ուսուցմանը, հանդերձավորմանը, հետախուզությանը, լոգիստիկային, ինչպես նաև մահացու սպառազինությանը։ Նշվում է, որ այդ միջոցներով Կիևը չպետք է վճարի իր գնած զենիթային համալիրների համար։

7or.am