«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի բազմակի օգտագործման փաստաբանը
Մի բացահայտված «ագենտ» կա: Անունը՝ Ռիչարդ Կիրակոսյան (կամ Գիրագոսյան):
Սա 2008-ի նախագահական ընտրություններից առաջ եկավ ԱՄՆ-ից ու անմիջապես ստանձնեց Սերժ Սարգսյանի արտահաստիքային փաստաբանի ու «փիառշիկի» ֆունկցիան:
Հետո սրան դեն նետեցին օգտագործված «իրի» պես: Կիրակոսյանը (կամ Գիրագոսյանը) դեն նետվելուց հետո դարձավ հակասերժական, իսկ «Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում՝ հակաքիրվայական: Բայց այդ փուլը կարճ տևեց: ՀՀԿ ղեկավարը, իր աշխատաոճին հավատարիմ, կրկին դիմեց իր երբեմնի հաճախորդին և Կիրակոսյանը (կամ Գիրագոսյանը) նորից դարձավ Սարգսյանի փաստաբանը: Դա 2012-ից հետո էր: Ռիչարդն ու մյուս «արևմտամետ» հաճախորդները հատկապես գովերգում էին Սերժ Սարգսյանի «ասոցացման» կուրսը ԵՄ-ի հետ, բայց երբ բլեֆը բացահայտվեց, այդ «ատմազկան» չաշխատեց: Սարգսյանի ԵՏՄ-ացումից հետո կիրակոսյանները հայտնվեցին արտադրական թափոնի կարգավիճակում:
Թվում էր, թե դրանից հետո Սարգսյանի «արևմտամետ» հաճախորդները պետք է գոնե չերևային հանրության աչքերին, քանզի անպետքության կնիք դրվեց դրանց վրա, բայց դե ...
Հիմա Կիրակոսյանը (կամ Գիրագոսյանը) նորից գովերգում է Սերժ Սարգսյանի, իբր, արևմտամետ գիծն ու կռիվ տալիս վերջինիս ընդդիմախոսների դեմ:
Բ26-ի գրեթե պաշտոնական խոսափողի կարգավիճակ ունեցող «1in.am»-ի հետ զրույցում Կիրակոսյանը (կամ Գիրագոսյանը) հանդես է եկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ՝ ձեռքի հետ գովերգելով Սերժ Սարգսյանին:
Արձանագրենք, որ սա արդեն երրորդ անգամ է, երբ Կիրակոսյանը (կամ Գիրագոսյանը) տարած ու հետ բերած հաճախորդի կարգավիճակ է ստանում Սերժ Սարգսյանի համար: Իսկ թե ինչ է նա խոսում, արդեն էական չէ:

Պետրոս Ալեքսանյան