Աշխարհ

03.03.2017 10:20


Թայլանդում ռուս զբոսաշրջիկը մի ամբողջ օր բաց ծովում մնալուց հետո փրկվել է

Թայլանդում ռուս զբոսաշրջիկը մի ամբողջ օր բաց ծովում մնալուց հետո փրկվել է

Ռուսաստանցի Դմիտրի Սամովը, ով մեկ օր առաջ Թայլանդի հարավային հատվածում կորել էր բաց ծովում, հայտնաբերվել է ողջ և շուտով տեղափոխվելու է ափ։ Այս մասին հայտնել է Թայլանդում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Վլադիմիր Սոսնովը. փոխանցում է ТАСС–ը։

Միջադեպը ռուս զբոսաշրջիկների հետ տեղի էր ուենցել Անդամանյան ծովում՝ Ռարա Նոյ կղզու շրջանում մարտի 2–ին։

«Ռուսաստանից 4 տղամարդ սուզալողով են զբաղվել, սակայն արագ ստորջրյա հոսքի պատճառով նրանք ցրվել են տարբեր կողմեր»,–պատմել է Սոսնովը։

Նրա խոսքերով՝ 3 զբոսաշրջիկ կարողացել է միանգամից ջրի երես դուրս գալ և սպասել է օգնության՝ իր մասին իմաց տալով մոտակայքում գտնվող նավակներին։ Սակայն 4–րդ զբոսաշրջիկ Դմիտրի Սովովի ճակատագիրը մնացել է անհայտ։ Նրա որոնմանը միացել են ոստիկանությունը և զինվորականները։

«Այսօր առավոտյան Սոմովին բաց ծովում հայտնաբերել է ձկնորսը։ Ռուսաստանի դեսպանությունը մեծ շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր հայրենակցի որոնմանը և փրկարարական աշխատանքներին»,–հաղորդել է դիվանագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը