Քաղաքական

02.03.2017 19:08


Այսօրվա ընթացքում Ակնայի և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը

Այսօրվա ընթացքում Ակնայի և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:

ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:

Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը