Աշխարհ

02.03.2017 19:03


Մարիա Զախարովան Էրդողանի՝ Հայաստանի դեմ ուժերը միավորելու կոչի մասին

Մարիա Զախարովան Էրդողանի՝ Հայաստանի դեմ ուժերը միավորելու կոչի մասին

Այսօր լրագրողների հետ հերթական ճեպազրույցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայազգի լրագրողի հարցը, կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս արված հայտարարության հետ, որով նա մահմեդական երկրներին կոչ էր անում միավորել ջանքերը Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականության դեմ:

Լրագրողը Մարիա Զախարովայից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, մասնավորապես Ռուսաստանից կհետևի արձագանք թուրք նախագահի կոչի վերաբերյալ, քանի որ կազմակերպության և նրա անդամներից մեկի՝ Անկարայի մոտեցումները տարբերվում են:

«Դուք ինքներդ ամեն բան մեկնաբանեցիք. պատմեցիք այն բանի մասին, թե ինչ է ասվել թուրքական կողմից, պատմեցիք Մինսկի խմբի դիրքորոշման մասին: Ճիշտն ասած, անգամ ավելացնելու բան չկա: Հենց նոր ասացի, որ մենք ամբողջովին միտված են ԼՂ խնդրի կարգավորման մեր դիրքորոշմանը: Դրանից է պետք ելնել մեր դիրքորոշումը ներկայացնելիս», - ասել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ «այդ հարցով զբաղվող փորձագետներից կճշտի» Էրդողանի հայտարարությանը հնարավոր արձագանքի հնարավորությունը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը