Քաղաքական

02.03.2017 18:50


Ազատամարտիկներն անթույլատրելի են համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը

Ազատամարտիկներն անթույլատրելի են համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը

Մենք՝ ազատամարտիկներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը՝ առանձնահատուկ շեշտելով նրանց շարքում մեր մարտական ընկերներին:

Հատուկ առանձնացնում ենք «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին, որի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներն ավելի քան անըմբռնելի ու անընդունելի են: Սա հայ մարդու այն տեսակն է, որի մեջ խտացված է հայի պատվախնդրությունը, ազգասիրությունը և մարդասիրությունը:

Գտնում ենք, որ իշխանությունների այսօրինակ գործելաոճը լուրջ հարված է հասցնում մեր ազգային արժեհամակարգին, ինչպես նաև ազդում է երկրի ժողովրդավարական վարկանիշի վրա՝ իջեցնելով այն մեր հարևան թշնամի երկրի մակարդակին:

Կոչ ենք անում գործող իշխանություններին համապետական ընտրությունների շեմին լրջորեն մտածել մեր պետության վարկանիշի մասին և արմատապես փոխել իրենց վերաբերմունքը այս քաղաքացիների նկատմամբ՝ ընդհուպ մինչև նրանց ազատ արձակելը, իսկ խղճի բանտարկյալ «Հաց բերողին»՝ անհապաղ:

Ազատամարտիկների դաշինքի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը