Թուրքական ընկերությունը բանակցում է Ավստրիային թևավոր հրթիռներ վաճառելու շուրջ
Թուրքական Roketsan («Ռոքեթսան») ընկերությունը հնարավոր է Ավստրիայի զինված ուժերի նոր սերնդի F-35 կործանիչների համար թևավոր հրթիռներ վաճառի: Սակայն առկա որևէ համաձայնության մասին առայժմ չի նշվում, ընթանում են բանակցություններ:
razm.info–ն գրում է, որ այս մասին մարտի 1-ին Ավստրիայում կազմակերպված միջազգային Avalon Airshow 2017 ռազմական ցուցահանեդեսի ժամանակ, հայտարարել է Roketsan ընկերության ինժերական գծով տնօրեն Ջենկ Օնենը, փոխանցում է «Հյուրիեթ» պարբերականը:
Տնօրենը հայտարարել է, որ ցուցահանդեսի ժամանակ թուրքական ընկերության հիմնական խնդիրներից մեկն է բանակցել ավստրիական կողմի հետ Roketsan ընկերության արտադրած SOM-J թևավոր հրթիռների վաճառքի շուրջ: Ըստ նրա, այդ ուղղությամբ կողմերը լուրջ աշխատանքներ են իրականացնում: