Աշխարհ

02.03.2017 16:40


Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին

Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին: Այս մասին հայտնում է «Sondakika»–ն։

ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի:

«Յուջելն իր աշխատանքն է կատարել: Լրագրությունը պետք է անկախ լինի, լրագրողները պետք է կարողանան իրենց գործն անել: Գերմանիայում ազատության և անկախ մամուլի առկայությունը մեր ժողովրդավարության մի մասն է»,- ասել է Մերկելը՝ կոչ անելով Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը:

Հիշեցնենք՝ Դենիզ Յուջելը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը