Աշխարհ

02.03.2017 15:20


Նախկին ամուսիններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը սկսել են գաղտնի շփվել (լուսանկարներ)

Նախկին ամուսիններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը սկսել են գաղտնի շփվել (լուսանկարներ)

Չնայած այն բանին, որ նախկին ամուսիններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը հասարակության մեջ բավականին զուսպ են վերաբերվում իրար, օրերս հայտնի է դարձել, որ դերասանները սկսել են ակտիվորեն փոխանակվել հաղորդագրություններով։ Այս մասին հայտնում է ELLE–ն։

Ինսայդերների խոսքով՝ շփումը սկսվել է դեռ անցած տարվա փետրվարին, այսինքն՝ նախքան Փիթի ու Ջոլիի սկանդալային ամուսնալուծությունը։

«Բրեդն առաջին անգամ գրել է Ջենիֆերին նրա ծննդյան նախօրեին, և դրանից հետո նրանք սկսել են շփվել»,–պնդում է հայտնիներին մոտ աղբյուրը։

Նշվում է, որ Էնիսթոնի ամուսին Ջասթին Թերուն գիտի, որ Բրեդին այժմ աջակցություն է անհրաժեշտ, և չի խոչընդոտում նամակագրությանը։ Չնայած որոշ երկրպագուներ էլ վստահ են, որ իրականում նա բացասական է վերաբերվում այդ փաստին, և չի սիրում Բրեդին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը