Կարծիք

02.03.2017 13:20


Հացի սպառումը նվազում է, երբ երկրում սպառող չկա

Հացի սպառումը նվազում է, երբ երկրում սպառող չկա

Հայասանում հացի սպառումը կրկին նվազել է 2.3 տոկոսով։ Ամեն ամիս վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հացի ու այլուրի արտադրության նվազման միտում կա:

Հացն այն մթերքն է, որ հստակ ցույց է տալիս իրավիճակը, և այն համարվում է էժան մթերք, առանձին ցուցանիշ է, որի հիման վրա կարելի է հստակ պատկերացնել երկրում առկա իրավիճակը: Ըստ տրամաբանության՝ եթե կյանքի պայմանները վատանում են, մարդիկ մի բան էլ շատ պետք է սկսեն հաց սպառել՝ էժանության հաշվին:

Առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ու սպառման նվազումը միայն փաստում է, որ Հայաստանի բնակչությունը պակասել է: Հայաստանում փոխվում է հիմնական բնակություն հաստատողների թիվը, հետևաբար արտադրության ծավալները նվազում են: Այսինքն, անկախ սոցիալ-տնտեսական վիճակից՝ քաղաքացիները հաց գնում են, ուստի հացի սպառման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է բնակչության թվաքանակով։ Ըստ այդմ, կարելի է արձանագրել՝ ՀՀ բնակչության թիվը նվազել է մոտավորապես այնքան, որքան նվազել է հացի սպառումը՝ 2.3 տոկոսով։ Սա էլ մեր անվտանգ Հայաստանը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը