Էրդողանն ու Ալիևն Իսլամաբադում քննարկել են ԼՂ հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև արցախյան հարցին: Այս մասին հայտնում է «f5haber»–ը։
Էրդողանը նշել է՝ Ղարաբաղի հիմնահարցի շուրջ 20 տարուց ավելի ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:
Թուրքիայի նախագահն ընդգծել է՝ այդ հարցում ինչպես Տնտեսական, այնպես էլ Իսլամական համագործակցության կազմակերպությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն և միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնեն Հայաստանի քաղաքականության մասին:

Հիշեցնենք՝ Էրդողանը գագաթաժողովի ժամանակ հակահայկական հայտարարություններ էր հնչեցրել՝ հայկական ուժերին անվանելով «օկուպանտ»:
7or.am