Աշխարհ

02.03.2017 13:00


Կարո Փայլանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Կարո Փայլանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո որոշում է կայացրել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր Փայլանի պահանջը՝ խորհրդարանում իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու հարցով:

«Երանի Թուրքիայի դատարանն այս հարցի լուծումը տար։ Իմ հանդեպ կայացրած որոշումը ժողովրդավարության հարված էր։ Քանի որ մեր դատարանը այդ որոշումը չի չեղարկել, ես դիմելու եմ ՄԻԵԴ»,–ասել է Կարո Փայլանը։

«Ցեղասպանություն» եզրույթի համար Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը