Սիրիական բանակը գտնվում է Փալմիրա քաղաքի կենտրոնական հատվածից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սկսել են լքել քաղաքը։ Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն՝ «AlMayadeen» հեռուստաալիքին հղումով:
Նշվում է, որ ահաբեկիչները դուրս են բերել իրենց ուժերը քաղաքի զգալի հատվածից՝ ականապատելով բազմաթիվ տներ ու ճանապարհներ:
Հիշեցնենք՝ Փալմիրան ազատագրվել էր դեռևս 2016-ի գարնանը, սակայն նույն թ. դեկտեմբերին կրկին գրավվել էր իսլամիստների կողմից:
ԻՊ գրոհայինները լքում են Փալմիրան

7or.am