Աշխարհ

02.03.2017 12:05


Ամերիկացի դատախազները հրաժարվել են լուսանկարվել Թրամփի հետ

Ամերիկացի դատախազները հրաժարվել են լուսանկարվել Թրամփի հետ

ԱՄՆ 13 նահանգի դատախազ հրաժարվել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո ավանդական կերպով համատեղ լուսանկարվելուց։ Այս մասին հայտնում է «Politico»–ն։

ԱՄՆ առաջնորդի հետ հանդիպման է գնացել 47 գլխավոր դատախազ, սակայն խմբակային լուսանկարում 13–ը բացակայել է։

Պարզվել է՝ լուսանկարվելուց հրաժարվածների թվում են Կալիֆոռնիայի, Այովայի, Մասաչուսեթսի, Նյու Մեքսիկոյի, Փենսիլվանիայի ներկայացուցիչները։ Իլինոյսի, Նյու Յորքի ու Կենտուկիի ներկայացուցիչներն էլ ընդհանրապես չեն գնացել հանդիպման։

«Politico»–ն հնարավոր պատճառ է նշում դեմոկրատների անհամաձայնությունը բանկային, շրջակա միջավայրի պաշտպանության և ներգաղթի ոլորտներում Թրամփի վարած քաղաքականությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը