Մեկուկես տարի սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, շրջում էր մարզերում և գյուղերում ու մարդկանց հավաքելով դահլիճներում՝ ներկայացնում, գովում ու ձոներգում էր իր մշակած փաստաթուղթը:
ՀՀԿ ղեկավարի «սահմանադրագետները» քարոզում էին սահմանադրական «բարեփոխումների» օգտին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը լինելու է «մարդակենտրոն», դրանով քաղաքական մշակույթի հիմքն են դնելու, մեծանալու է կուսակցությունների դերը և այլն:
Այդ «բարեփոխումներով» պայմանավորված՝ հետո սկսեցին փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որում ամրագրեցին «փառահեղ» ռեյտինգային ընտրակարգը, որն, ըստ էության, 100–տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է (ինքնախաբեությամբ էին զբաղված բոլոր նրանք, ովքեր պնդում էին, թե անցնում են 100–տոկոսանոց համամասնականի): Դե, հիմա էլ տեսնում ենք կամ «վայելում» ենք «մարդակենտրոն» Սահմանադրության պտուղները:
Դեռ պաշտոնապես նախընտրական քարոզարշավն էլ չի սկսվել, սակայն իշխանական թեկնածուների միջև, ինչպես նաև վերջիններիս կողմից ընտրապայքարի մասնակից այլ ուժերի համակիրների նկատմամբ ծեծուջարդի, դանակահարության դեպքերը հաջորդում են իրար: «Մարդակենտրոնը» մեր աչքի առաջ վերածվել է ծեծակենտրոն գործընթացի՝ արյունոտ հաշվեհարդարների տեսքով:
Հիանալի քաղաքական մշակույթի դրսևորումներ էին Մասիս քաղաքում ՀՀԿ-ի երկու թեկնածուների թիմերի միջև տեղի ունեցած բախումները, որին հաջորդեց Փարպիի դեպքը, երբ նորաթուխ ՀՀԿ-ական թեկնածուն «մշակեց» ՀՅԴ-ի օգտին քվեարկել պատրաստվող համագյուղացուն: Իսկ հիմա էլ լսում ենք Արարատի մարզի Սայաթ–Նովա համայնքում տեղի ունեցած դանակահարության մասին, որի հեղինակը դարձյալ ՀՀԿ-ական թեկնածու է, իսկ տուժողը՝ ԲՀԿ-ական:
Շատերն են համոզված, որ «սամասուդի հաղթարշավը» շարունակվելու է: Ավելի ճիշտ՝ «բարեփոխումները» շարունակվելու են երկրի ընտրատարածքներում մեկնարկած կրիմինալ բնույթի հանցանքների տեսքով:
Էս էլ ձեր «մարդակենտրոն» Սահմանադրությունը

Մարդակենտրոնություն, անվտանգություն, առաջընթաց:
Կիմա Եղիազարյան