Գերմանիայի կանցլեր Անգելա ՄերկելըԹուրքիայի իշխանություններին քննադատել է Ստամբուլում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզա Յուջելի նկատմամբ անհամարժեք պատիժ սահմանելու համար և կոչ արել հարգել խոսքի ազատության իրավունքը, ազատ արձակել լրագրողին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ինչպես կանցլեր Մերկելը, այնպես էլ Գերմանիայի ողջ կառավարությունը սպասում է, որ լրագրողը որքան հնարավոր է՝ արագ ազատ արձակվի: Դենիզ Յուջելը պետք է իմանա, որ մենք սատարում ենք իրեն, և հաջորդ շաբաթվանից սկսած՝ նրան պաշտպանելու համար գործի ենք դնելու բոլոր դիվանագիտական լծակները»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԳԴՀ կառավարության խոսնակ Շթեֆֆեն Զայբերտը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել էր Գերմանիայի ԱԳՆ։
Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի իշխանություններին քննադատել է Ստամբուլում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզա Յուջելի նկատմամբ անհամարժեք պատիժ սահմանելու համար և կոչ արել հարգել խոսքի ազատության իրավունքը, ազատ արձակել լրագրողին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

7or.am