Հռոմի պապը հարցազրույց է տվել անօթևանների կողմից հրատարակվող պարբերականին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը կարիքավորներին կանոնավոր կերպով հրավիրում է իր ճաշկերույթներին ու պատարագներին, անգամ ծննդյան օրը, հարցազրույց է տվել անօթևանների կողմից «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կազմակերպության օգնությամբ հրատարակվող պարբերականին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ «Il Messaggero»–ին հղումով։
«Բնավ դյուրին չէ փորձել ուրիշի կոշիկները, որովհետեւ մենք բոլորս սեփական եսասիրության ստրուկներն ենք: Կարելի է ասել, որ մարդիկ նախընտրում են մտածել անձնական խնդիրների մասին՝ չցանկանալով նկատել ուրիշների դժվարություններն ու տառապանքները: Հագնել ուրիշի կոշիկները նշանակում է կարողանալ ըմբռնել ու կարեկցել»,- ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

7or.am