2008–ի մարտի 1–ի դեպքերը մեր նորանկախ Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից են։
Քաղաքական ու կուսակցական դաշտի անկատարությունը, տնտեսական հարաբերությունների ոչ շուկայական բնույթը և ընտրական արատավոր համակարգը հանգեցրեցին «Մարտի 1»–ին։ Այս ամենը մեկ օրում չի ձևավորվել և մեկ օրում չէր կարող շտկվել։
«Մարտի 1»–ը ողբերգություն է, բայց նաև՝ քաղաքական շահարկման առարկա։
Իշխանական քարոզչամեքենան փորձում է կեղծ թիրախներ մատուցել հանրությանը և ջրից չոր դուրս գալ։ Այդ գործում իշխանությանն օգնում են վճարովի հաճախորդներն ու անվճար հիմունքներով գործող «ազնիվ քյարփինջները»։ Վերջիններս փորձում են ավելի «կաթոլիկ» երևալ և արդյունքում ընկնում են «Գեբելսյան» քարոզչամեքենայի ջրերը։
Իրականությունն այն է, որ «Մարտի 1»–ի թիվ մեկ և միակ շահառուն Սերժ Սարգսյանն է։
Ովքեր ուզում են հակառակն ապացուցել կամ այլ ուղղությամբ հարվածներ հասցնել, դառնում են մարտի 1–ի շահառուի սպասարկողը։
«Մարտի 1»–ի թիվ մեկ և միակ շահառուն

Պետրոս Ալեքսանյան