Վ.Օսկանյանը միանում է «Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ երաշխավորություն են ստորագրել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար: Խորհրդարանում իմ բացակայության պատճառով չկարողացա ստորագրել այն, ուստի հրապարակավ հայտարարում եմ, որ միանում եմ այդ ստորագրահավաքին:
Ի սկզբանե տարակուսանք առաջացրեց «Հաց բերողին» երկրորդ անգամ ձերբակալելու իշխանությունների բիրտ որոշումը: Ակնհայտ է, որ կալանավորումը անհամաչափ միջոց է վատառողջ Արթուր Սարգսյանի նկատմամբ և չի տեղավորվում մարդկային և բարոյական որևէ նորմի մեջ:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ
Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից