ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական միավոր։
Դատելով ամենից՝ իշխանության հայտ են ներկայացրել 3 սուբյեկտ՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը (ՕՐՕ), «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ–ն։ Վերջինս վերարտադրության խնդիր է փորձում լուծել, իսկ մյուս երկուսն իշխանական նոր կոնֆիգուրացիայի կողմնակից են։
Սերժ Սարգսյանի հաշվարկն այն է, որ 2018–ի փետրվարից հետո, երբ կլրանա ՀՀ նախագահի կարգավիճակում մնալու իր ժամկետը, կարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ ՀՀԿ–ում այս հարցում միակարծություն չկա, և դա հնարավոր չէ թաքցնել։
ՀՀԿ ղեկավարը փորձում է իր «ռեյտինգայիններին» կռվացնելով և իրար «փոր թափել» տալով՝ վերահսկելի դարձնել ներհհկական հարաբերությունները, սակայն տեղերից եկած ինֆորմացիայից ակնհայտ է դառնում, որ դա չի ստացվում։
Ինչ վերաբերում է ՕՐՕ–ին և «Ծառուկյան» դաշինքին, ապա իշխանամետ գործիքակազմի և «անկախ» լրատվամիջոցների գործունեությունը ցույց է տալիս, որ Բ26–ը հիմնականում այս ուղղությամբ է հակաքարոզչություն իրականացնում և աշխատում այս ուժերի դեմ։
Մյուս ուժերը, որոնց մեծ մասն ունի իշխանությունների ուղղակի կամ անուղղակի աջակցությունը, շատ լավ գիտեն, որ իշխանություն ձևավորելու հնարավորություն չունեն, իսկ դրանցից ոմանք անգամ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն, սակայն մասնակցում են։ Մասնակցում են երեք նպատակով՝
Ա. ընդդիմադիր դաշտից ձայն փախցնելու ու այդքանով քչացնելու ՕՐՕ–ի ու «Ծառուկյան» դաշինքի ձայները,
Բ. ընդդիմադիր դիրքերից հանդես գալու Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ,
Գ. մասնակցել մասնակցելու համար (խոսքը կոմունիստների մասին է)։
Հանրությանն այս պայմաններում մնում է թացը չորից տարբերել և սեփական ընտրությունը կատարել։
Ովքեր են իշխանության հայտ ներկայացրել

Կորյուն Մանուկյան