Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելիձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:
«Diken»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Նշվել է նաև, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք-գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:
Հիշեցնենք՝ Թուրքիայի դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության»ղեկավարներից մեկի`Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել է օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Յուջելը լուսաբանել էրԹուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումները։
Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:
«Diken»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Նշվել է նաև, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք-գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:
Հիշեցնենք՝ Թուրքիայի դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել է օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Յուջելը լուսաբանել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումները։
7or.am