Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով։
Եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ,եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար):
Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշմանն անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ Չելիքի՝ գրադարանը համալրվելու է 50 հազար գրքով և դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում է սրճարան-գրադարան բացել:
Գրադարանը կբացվի 2017թ աշնանը՝ եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո:
Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով։
Եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար):