Աշխարհ

01.03.2017 11:45


ՌԴ–ն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ նոր բանաձևի վրա

ՌԴ–ն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ նոր բանաձևի վրա

Սիրիայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր բանաձևի վրա Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել։ Նոր բանաձևը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ թունավոր նյութեր կիրառելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվան ու Պեկինը չեն ցանկանում պատասխանատվության կանչել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին քիմիական զենք օգտագործելու համար։

Բանաձևին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 9 անդամ, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 3։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը