Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը խորդհրդարանական ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերի առաջնորդներին
ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը խորդհրդարանական ընտրություններին մասնակցող 7 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին
Հարգելի՛ քաղաքական առաջնորդներ,
Գործող օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն կարող ձեւավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության։
Ձեր ղեկավարման տակ գտնվող 7 քաղաքական ուժերի միավորումը հնարավորություն է տալիս զանգվածային ընտրախախտումների դեպքում ցանկացած պահի կասեցնել ընտրական գործընթացը միասնական ինքնաբացարկով կամ մերժել ընտրությունների կեղծված արդյունքների ընդունումը մանդատներից հրաժարվելու միջոցով։
Ընտրակաշառքի բաժանման վրա հենված ՀՀԿ-ի թեկնածուների ընտրարշավի մեկնարկը արդեն իսկ տապալել է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ եւ արժեզրկել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար Եվրոպական Միության կատարած ներդրումները։ Արդեն հիմա պարզ երեւում է, որ իրավապահ համակարգը նպատակ չունի եւ ունակ չէ ապահովել ընտրությունների օրինական ընթացքը։ Հասկանալի է, որ իրավապահ համակարգը օրենքի դաշտ բերելու համար կարևոր պայման է հանդիսանում Սերժ Սարսգսյանի պաշտոնանկությունը։ Այդ խնդրի շուրջ 7 քաղաքական ուժերի միավորումը, անկասկած, ստանալու է հանրային լայն աջակցություն, որն անհրաժեշտ հակակշիռ կդառնա ընտողներին։ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով 7 տարբեր քաղաքական ծրագրեր ունեցող ուժերին միավորելու համար, կարելի է համաձայնության գալ ազգային վստահության կառավարությունում բոլոր ուժերի մասնակցության, ընտրական օրենսգրքի բարելավման եւ 2018թ-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ: Ձեզանից է հիմա կախված Հայաստանի տեսանելի ապագան, որովհետեւ ձե՛ր ձեռքում է գտնվում ընտրությունների ընթացքը հսկելու, Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով հանրությանը համախմբելու եւ երկրում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու հարցելի լուծումը։

Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
1 մարտի, 2017թ․