Աշխարհ

01.03.2017 10:30


Թուրքական դատարանն արդարացրել է Էրդողանին բռնապետ անվանած գործչին

Թուրքական դատարանն արդարացրել է Էրդողանին բռնապետ անվանած գործչին

Թուրքական դատարանն արդարացրել է նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող «Թոշակառուների արհմիության» մասնաճյուղերից մեկի ղեկավար Էրթողրուլ Ալփերին:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Diken.com.tr»–ին հղումով։

Ավելի վաղ Ալփերը «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և լրագրող Էրդեմ Գյուլի ձերբակալությունը քննադատելիս ասել էր.

«Դյունդարը և Գյուլը ձերբակալվել են ոչ թե Թուրքիայի հանրապետությանը, այլ Էրդողանի բռնապետությանը (դիկտատորության) ծառայող դատախազի պահանջով և ձերբակալվել նույն գաղափարախոսության ջատագով դատավորի կողմից»:

Դատարանը Էրդողանի հասցեին ասված «դիկտատոր» արտահայտությունը համարել է ոչ թե վիրավորանք, այլ քննադատություն:

«Կասկածյալն այդ արտահայտությամբ նկատի է ունեցել, որ հանրապետության նախագահը շատ ուժեղ և ազդեցիկ մարդ է: Նախագահին նվաստացնելու, վիրավորելու, ստորացնելու նպատակ չի եղել»,- ասված է արդարացման հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ Թուրքիայի լեզվի տեսչության կողմից «դիկտատոր» տերմինը բնորոշում է որպես «բոլոր քաղաքական լիազորություններն իր ձեռքում կենտրոնացրած անձ»:

Այս խորագրի վերջին նյութերը