Այժմ այլևս ո՛չ ներկան, ո՛չ էլ ապագան կորցնելու մասին խոսք անգամ չպիտի լինի: Յուրաքանչյուր քաղաքացի պիտի մասնակից լինի իր երկրի կայացման, զարգացման գործում՝ սա աքսիոմ է, որը քննարկման, ապացուցման ենթակա չէ: Այլ հարց է, թե ինչպիսի՞ ձևաչափ ընտրել մասնակցության համար:
Ես այս անգամ ընտրել եմ ակտիվ մասնակցությունը՝ հույս ունենալով, որ այն մարդիկ, ովքեր դեռ հավատում են իրենց կարողություններին, իրենց նպատակների արդար ու արդյունավետ լինելուն, հավատում են, որ համախմբված ու կանոնակարգված աշխատանքը կարող է բերել բեկումնային փոփոխությունների, իսկապես կարող են անմիջականորեն նպաստել երկրի «վերակենդանացման» գործընթացին:
Մեզ պետք են բեկումնային փոփոխություններ, լայնամասշտաբ, քանի որ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում որտեղից փոքր քայլերով, կիսաձևավորված պլաններով ու ծրագրերով դուրս գալ չենք կարող:
Եթե ներկայիս քաղաքատնտեսական իրավիճակը փորձեմ ներկայացնել գիտական տեսանկյունից, ապա մենք այժմ գտնվում ենք այն կետում, որը կոչվում է «քաոս» և այս կետից զարգացման երկու ուղի կա: Առաջին՝ համակարգը կազմալուծվում է և վերանում, երկրորդ՝ համակարգը դուրս է գալիս կրկնակի բարձր մակարդակի վրա (այստեղ գործում է սիներգիայի հայտնի էֆֆեկտը՝ 2+2=5):
Հիմա ընտրությունը մերն է՝ կա՛մ վստահ գնալ առաջ, կա՛մ շարունակել այս ոճով՝ մինչև մեր էթնիկ, պատմական ու գենետիկ տեսակն իսպառ կվերանա, կխեղաթյուրվի, կտարալուծվի: Ի դեպ նշված գործընթացն այս տեմպերով եթե շարունակվի, ապա երկար չի տևի...
Լավ ու վատ կառավարություններ ու ընդդիմություններ չեն լինում, ինչպես չկա լավ ու վատ մարդ... կան արդյունավետ ու ոչ արդյունավետ կառավարման համակարգեր:
Մեր պետության ներկայիս կառավարման համակարգի մասին խոսելն ավելորդ է, քանի որ արգասիքներն առավել քան ակնհայտ են՝ հանձինս ազգային և տնտեսական անվտանգության սպառնալիքների, որոնք ունենալով օբյեկտիվ (արտաքին) պատճառներ, վերջին տարիներին հասել են կրիտիկական շեմին՝ հիմնականում ներքին (սուբյեկտիվ) գործոնների ազդեցության արդյունքում: Ներքին սպառնալիքներն առաջանում են պետության անարդյունավետ իրավական, տնտեսական, սոցիալական քաղաքականության արդյունքում:
Ներկայումս հրատապ լուծում պահանջող ներքին սպառնալիքներն են`
–ժողովրդավարության բացակայությունը, ժողովրդի կամքի մեղմ ասած՝ խեղաթյուրումը,
–դատաիրավական համակագի անգործությունը,
–հասարակության բևեռացումն և աղքատության բարձր մակարդակը,
–դեմոգրաֆիկ աղետը՝ հանձինս արտագաղթի աճող տեմպերի և ուրբանիզացման,
–ստվերայնության և կոռուպցիայի բարձր մակարդակը,
–գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը,
–բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության աղետալի վիճակը,
–քաղաքական համակարգի անկատարությունը:
Ահա այն հիմնական սպառնալիքները, որոնք համակարգը դարձնում են խոցելի արտաքին աշխարհի հանդեպ: Այսինքն արտաքին սպառնալիքներին հաջողությամբ դիմագրավելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ներքին համակարգն ուժեղացնել՝ նրան հաղորդելով ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ՝ ժողովրդի կամքի ազատ արտահայտման միջոցով։ Սա՛ է միակ էվոլյուցիոն ճանապարհը, որը համակարգը կհանի քաոսային այս վիճակից և կապահովի կայուն զարգացում:
Հակառակ դեպքում համակարգը կհանդիպի բիֆուրկացիոն կետի, որից հնարավոր է կամ համակարգի վերջնական ոչնչացում, կամ մարդկանց կողմից ծայրահեղ հուսահատության դրսևորում՝ անկանխատեսելի պայքար «առանց կանոնների», ուստի մեր նպատակն այն է, որ գործը վերջինին չհասնի…
Քաղաքական անցյալից ու ներկայից հետո
Ներկա-անցյալ վեճերի հետևանքով
ի վերջո կորցնում ենք ապագան…
Ու. Չերչիլ

(շարունակելի )
Վահե Բուլանիկյան
Տնտեսագիտության թեկնածու,
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի կողմից
առաջադրված պատգամավորության թեկնածու
Երևանի թիվ 4 ընտրատարածքում