Քաղաքական

01.03.2017 09:40


«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Մարտի 1–ի տարելիցի կապակցությամբ

«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Մարտի 1–ի տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։

Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։

Մարտի 1–ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1–ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։

Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում։

«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք

Այս խորագրի վերջին նյութերը