Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից. ԶՈւ ԳՇ պետ
Վրաստանի բանակը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից և հանում է դրանք զինված ուժերի սպառազինությունից:razm.info–ն գրում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան վրացական «Արսենալի» ռազմական-վերլուծական ամսագրի հետ հարցազրույցում: Փոխանցում է Apsny.ge լրատվակայքը:
Ըստ պաշտոնյայի՝ այս որոշման պատճառն այն է, որ ինքնաթիռների պահպանումն ու սպասարկումը թանկ է նստում: Ավելին, ԶՈւ կազմում եղած այս գրոհիչներից գրեթե ոչ մեկը թռիչքներ չէր իրականացնում:
Պաշտոնյայի խոսքով՝ դրա փոխարեն վրացական կողմը շեշտը կդնի ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա:
Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից. ԶՈւ ԳՇ պետ
Վրաստանի բանակը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից և հանում է դրանք զինված ուժերի սպառազինությունից: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան վրացական «Արսենալի» ռազմական-վերլուծական ամսագրի հետ հարցազրույցում: Փոխանցում է Apsny.ge լրատվակայքը:
Ըստ պաշտոնյայի՝ այս որոշման պատճառն այն է, որ ինքնաթիռների պահպանումն ու սպասարկումը թանկ է նստում: Ավելին, ԶՈւ կազմում եղած այս գրոհիչներից գրեթե ոչ մեկը թռիչքներ չէր իրականացնում:
Պաշտոնյայի խոսքով՝ դրա փոխարեն վրացական կողմը շեշտը կդնի ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա:
Մանրամասները՝ razm.info–ում։