Աշխարհ

28.02.2017 16:55


Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Փայլանին

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Փայլանին

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի պահանջը՝ խորհրդարանում իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու հարցով:

«Ակօսի» փոխանցմամբ՝ Փայլանը դիմել էր դատարան՝ նշելով, որ խախտվել է խոսքի ազատության իր իրավունքը: Սակայն Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:

Հիշեցնենք՝ «ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից:

Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Փայլանն ասել էր.

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը