Շվեդիայի 300 քաղաքացի միացել է ԻԼԻՊ–ին, 150-ն էլ՝ վերադարձել։ «Ռադիո Շվեդիայի» հետ հարցազրույցում նման թվեր է նշել երկրի անվտանգության ոստիկանության (Գլխավոր ոստիկանական վարչության՝ ահաբեկչությանը հակազդող կառույց) գլխավոր տնօրեն Անդերս Տուրնբերգը։
«Շվեդիայում գործում է մի ցանց, որը երիտասարդությանը կոչ է անում միանալ նրանց (Սիրիայի և Իրաքի ահաբեկիչներին)։ Դա տեղի է ունենում մշտապես»,–ասել է Տուրնբերգը։
Նրա խոսքով՝ մեծանում է նաև նրանց թիվը, որոնք ծածուկ աջակցում են ԻԼԻՊ–ին Շվեդիայում՝ նաև ֆինանսավորելով ահաբեկիչներին արտասահմանից։ Այդկերպ, նրա խոսքով, ճիշտ չէր լինի ասել, որ իսլամական ծայրահեղականությունը երկրում թուլանում է։
Շվեդիայի 300 քաղաքացի միացել է ԻԼԻՊ–ին

7or.am