Աշխարհ

28.02.2017 12:40


«Օսկարից» հետո ցուցադրվել է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը (լուսանկար)

«Օսկարից» հետո ցուցադրվել է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը (լուսանկար)

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի «Օսկարի» երեկույթին, որը հաջորդել է ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակաբաշխությանը։

Ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրայիլյանը լուսանկար է հրապարակել «Instagram»-ի իր էջում Էլթոն Ջոնի և Դեւիդ Ֆերնիշի հետ՝ այն մակագրելով այսպես.

«Մենք պատիվ ենք ունեցել, որպեսզի «Խոստումը» ֆիլմը թողարկվի 2017-ին: Շնորհակալություն Էլթոնին ու Դեւիդին… Պաշտոնական նոր թրեյլերը կինոթատրոններում կլինի մարտի 3-ից: Իսկ բոլոր կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ից… Պահպանի՛ր խոստումը եւ երբեք մի՛ մոռացիր: Սա միայն ֆիլմ չէ. այն մարդկությանն ուղղված շարժում է»։

Իր հերթին Էլթոն Ջոնն «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Էրիկ Էսրայելյանին ֆիլմի ցուցադրմամբ աճուրդին աջակցելու համար, որի հասույթը կուղղվի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության եւ EJAF-ի նման կազմակերպություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը