Աշխարհ

28.02.2017 12:10


79-ամյա միլիարդատերը` ԱՄՆ առևտրի նախարար

79-ամյա միլիարդատերը` ԱՄՆ առևտրի նախարար

79-ամյա Ուիլբուր Ռոսսը նշանակվել է ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում՝ ստանալով սենատորների 100 ձայն: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

«Forbes»-ի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է 2.5 մլրդ դոլար:

Թրամփն առաջադրել էր նրա թեկնածությունը նախարարի պաշտոնում, որպեսզի նա «ազնիվ» առևտրային գործարքներ կնքի և հասնի առևտրային դեֆիցիտի կրճատմանն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Մեքսիկան: Ռոսսը հայտնի է որպես սնանկացած ընկերությունների գնորդ՝ հետագայում վերավաճառքի նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը