Կարծիք

28.02.2017 11:50


«Օֆշորի» Միհրան VS «Հաց բերող» Արթուր. ածականներով դատեք

«Օֆշորի» Միհրան VS «Հաց բերող» Արթուր. ածականներով դատեք

Օֆշորային սկանդալում ներգրավված, ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պոսոսյանը հարցազրույց է տվել՝ ասելով, որ օֆշորային սկանդալի մեջ միայն ինքը չէ, որ ներգրավված է եղել: Հա, էլի, թալանի, փողեր լվանալու «գայթակղիչ» հանցանքի, պաշտոնի չարաշահման մեջ միայն ինքը չէ, որ եղել է: Ու քանի որ նրանցից ոչ ոք իր պատիժը չի կրել, հիմա ինքն ինչո՞ւ պետք է կրի. ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

Դե ասեք՝ եթե նման հանցանքի վրա աչք է փակում Սերժ Սարգսյանը ու մի հատ էլ Միհրանին ուզում է ԱԺ բերել, այս երկրում էլ ումի՞ց պետք է արդարություն պահանջենք: Հաց բերող Արթուրին եք մեղադրում, ինչի՞ համար, մարդկանց փողերն է լվացե՞լ, պանամական օֆշորային խաղե՞ր է տվել, թե՞ մարդկանց վրա է կրակել, բանակն է թալանել, արդարությունն է հազարավոր անգամներ տրորել…

Ու այսքանից հետո օֆշորի Միրհրանն այսօր պետք է ազատությունը վայելի, մարդկանց համոզի, որ իրեն ընտրեն, ԱԺ-ում օրենքներ ընդունի, հասարակության շահերը պաշտպանի, իսկ հաց բերող Արթուրը բանտ նստի, հազարավոր հանցագործների կողքին հաց կիսի, ու ինչի՞ համար, իր մարդկային արժանիքների համա՞ր, որ հաց է հասցրել մի քանի օր սոված մնացած մարդկանց, նրանց, ում ժողովրդը հերոս անվանումն է տվել: Հա, ի դեպ, մի հատ ածականների վրա ուշադրություն դարձրեք՝ «Օֆշորի» Միհրան, «Հաց բերող» Արթուր…

Հ. Գ. Հիմա Սերժ Սարգսյանը իշխանությունից դուրս եկած քաղգործիչներին իրավունք ունի՞ ասել՝ աչքիդ վերևն ունք կա, իրավունք ունի՞ նրանց նկատմամբ հետապնդում իրականացնել, նրանց հետ արդարության լեզվով խոսել, եթե միհրաններն այսօր վայելում են իրենց ազատությունը, եթե նրանք անձեռնմխելի են, անպատժելի հուշարձան…

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը