Աշխարհ

28.02.2017 19:18


Ինչու «առաջին մեծության» աստղերը չէին ներկայացել «Օսկարին» (լուսանկարներ)

Ինչու «առաջին մեծության» աստղերը չէին ներկայացել «Օսկարին» (լուսանկարներ)

Չնայած նրան, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը համարվում է կինոարտադրության ամենահեղինակավոր մրցոեւյթներից մեկը՝ ոչ բոլոր աստղերն են ընդունում արարողությանը մասնակցելու հրավերը։ Այս անգամ որոշ դերասաններ որոշել էին չներկայանալ տարվա ամենասպասելի միջոցառումներից մեկին հիմնականում անձնական խնդիրների պատճառով։ «Elle.ru»–ն մեկնաբանում է նրանց բացակայությունը։

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

Աստղային զույգի երկրպագուները մինչև վերջին պահը հույս ունեին, որ Բրեդն ու Անջելինան, այնուամենայնիվ, կհայտնվեն Լոս Անջելեսում։ Սակայն, ինչպես նշել են ինսայդերները, Անջելինան այժմ չափազանց սպառված է ամուսնալուծության գործընթացի պատճառով, դրա համար էլ որոշել է մի որոշ ժամանակ ընդհատակ անցնել և դեռևս չհայտնվել այդքան մեծամասշտաբ միջոցառումների։ Ինչ վերաբերում է Ջոլիի նախկին սիրեցյալին, ապա Բրեդը, համաձայն շշուկների, վախենում է հրահրել նախկին կնոջը՝ իմանալով, որ դերասաններից շատերն աջակցում են հեն իրեն։ Այդ պատճառով էլ չի ցանկանում ավելորդ անգամ նյարդայնացնել Ջոլիին։

Եվա Մենդես

Ինչպես հայտնի է, Ռայան Գոսլինգը և Եվա Մենդեսը միասին հազվադեպ են հայտնվում աշխարհիկ միջոցառումներին, սակայն զույգի երկրպագուները վստահ էին, որ ամուսինները դժվար թե բաց թողնեին նման մասշտաբային մրցանակաբաշխությունը։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ դերսանուհին մնացել է տանը՝ երեխաների մոտ։ Սակայն երկրպագուների մեծամասնությունը համարում է, որ Եվան մինչ այժմ չի կարողանում ընդունել ամուսնու՝ «Լա–Լա–Լենդ» ֆիլմում զուգընկերուհու հետ ջերմ հարաբերություններ ունենալու փաստը։

Նատալի Պորտման

Բոլորին հայտնի է, որ Բենջամին Միլպիեի կինը գտնվում է հղիության վերջին ամիսներին, և ուր որ է՝ կծննդաբերի։ Հենց այդ պատճառով էլ մամուլում հրապարակվել է Նատալի Պորտմանի բաց նամակը, որում աստղը ներողություն է խնդրել իր երկրպագուներից այն բանի համար, որ որոշել է ռիսկի չդիմել և չներկայանալ Կինոակադեմիայի արարողությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը