Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի կառույցի շուրջ ընթացող զարգացումների հետևանքով այսօր ՍԴՀԿ-ն ունի երկու ատենապետ. 2009 թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած արտահերթ համագումարում ատենապետ է ընտրվել Գրորգ Պերկուպերյանը, իսկ 2010թ. հունվարի 9-ին ՍԴՀԿ հերթական համագումարում՝ Լյուդմիլա Սարգսյանը։ Նշենք, որ ՍԴՀԿ-ի կնիքը գտնվում է Լյուդմիլա Սարգսյանի մոտ, բայց Գևորգ Պերկուպերկյանը վստահեցրել էր, որ իրենք դիմելու են դատարան և վերցնելու են կնիքը։
«7օր»-ի հետ զրույցում ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանն ասել է, թե իրենք արդեն դիմել են դատարան։
-Գործընթացը սկսվել է։ Թե ինչ կլինի շարունակությունը, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, մենք ակնկալում ենք արդար և չուղղորդված դատավարություն,-հավելել է նա։
Դատարանը կորոշի, թե ում մոտ պետք է մնա ՍԴՀԿ կնիքը

7or.am