Քաղաքական

28.02.2017 10:25


ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրադրության սրումից

ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրադրության սրումից

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրադրության սրումից։ Այս մասին փետրվարի 27-ին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը: Վերջինի խոսքով՝ Գուտերիշը հորդորել է պահպանել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները:

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել է նա՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանն ու իրադրության հետագա էսկալացիայի կանխմանն» ուղղված ջանքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը