ԱՄՆ սենատորն առաջարկել է Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել Նեմցովի պատվին
Ամերիկյան սենատոր Մարկո Ռուբիոն ներկայացրել է նոր օրինագիծ՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը ռուս սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի պատվին վերանվանելու մասին։ Այս մասինհաղորդվում է հանրապետականի կայքում։
«2 տարի առաջ Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայում՝ Կրեմլից ոչ հեռու գտնվող կամրջի վրա, և ոչ ոք պատիժ չի կրել։ Նա եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատներից մեկը»,–ասել է նա։
Սենատորն առաջարկում է փողոցն անվանակոչել Բորիս Նեմցովի հրապարակ (օրիգինալ տարբերակը` Բորիս Նեմցով պլազա). փոխանցում է «Газета.Ru»–ն։
Նրա խոսքերով՝ փողոցի նման անվանումը կհիշեցնի Ռուսաստանի իշխանություններին և քաղաքացիներին այն մասին, որ «ազատության պաշտպաններին հնարավոր չէ լռեցնել»։
ԱՄՆ սենատորն առաջարկել է Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել Նեմցովի պատվին
Ամերիկյան սենատոր Մարկո Ռուբիոն ներկայացրել է նոր օրինագիծ՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը ռուս սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի պատվին վերանվանելու մասին։ Այս մասին հաղորդվում է հանրապետականի կայքում։

7or.am