Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Լևոն Յոլյանի թեկնածությունը: ԱԺ հնազանդ մեծամասնությունը, բնականաբար, կքվեարկի ՀՀԿ ղեկավարի ներկայացրած մարդու օգտին:
Իսկ ո՞վ է Լևոն Յոլյանը: Նա Սերժ Սարգսյանի «Ֆունտն» է: Նա Սարգսյանի «մարդն» է, ում որտեղ «նստացնեն», այնտեղ էլ կնստի: Իսկ «նստացնում» է Սերժ Սարգսյանը Յոլյանին այնտեղ, որտեղ, որպես կանոն, փող կա: Կամ էլ՝ փող թաքցնելու գործ:
ՎՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը տարիներ առաջ խոսեց բյուջեի թալանից: Սարգսյանը նրան քննադատեց այդ հանդգնության համար և առաջարկեց միայն տանը խոսել այդ մասին ու չփիառվել (պետական բյուջեն, ինչպես հայտնի է, այն տարիներին ատկատահան ու տենդերակոխ էր արվում Սարգսյանի սիրելի մյուս Սարգսյանի՝ Տիգրանի կողմից՝ ՀՀԿ ղեկավարի զգոն հայացքի ներքո):
Զաքարյանն այդ պատմությունից հետո անցավ ընդհատակ, կամ էլ նրան անցկացրին ընդհատակ:
Հիմա Սարգսյանն արդեն իր «Ֆունտին» է բերում ՎՊ, որպեսզի այլևս իր համար անակնկալներ չլինեն, համ էլ «տակից» կարողանա վարչապետ Կարեն Կարապետյանի վրա հսկող աչք ունենալ:
Ինչ մնում է Յոլյանին, ապա նա այն «նստողներից» է, որ ավելորդ հարցեր չի տալիս: Նրան էներգետիկայի նախարարություն տարան, հետո հանեցին: Հիմա էլ բերել են ՎՊ: Վաղը եթե տանեն Հրշեջ ծառայություն, ապա կգնա:
Բազմապրոֆիլ են մեր իշխանավորները: Նախարարությունից նախարարություն տեղափոխվող դաշնակցական «ինժեներ-գինեկոլոգի» նման:
Սերժ Սարգսյանի «Ֆունտը»

Հայկ Ուսունց