«Իրանն իր հյուսիսային երկու հարևաններին զսպվածության կոչ է անում»
Պաշտոնական Թեհրանը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։
IRNA–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին:
«Իրանն իր հյուսիսային երկու հարևաններին զսպվածության կոչ է անում՝ կողմերին հորդորելով ջանքեր գործադրել, որպեսզի առկա տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով», - նշել է Քասեմին։
ԱԳՆ խոսնակը հայտարարել է՝ Իրանը պատրաստ է համագործակցել կողմերի հետ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության հաստատման նպատակով:

7or.am