Աշխարհ

27.02.2017 17:10


Ալիևը Մեհրիբանին փոխնախագահի պաշտոն է նվիրել ամուսնության տարեդարձի առթիվ. WP

Ալիևը Մեհրիբանին փոխնախագահի պաշտոն է նվիրել ամուսնության տարեդարձի առթիվ. WP

Ըստ ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն փոստ» պարբերականի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբանին փոխնախագահի պաշտոն է նվիրել ամուսնության տարեդարձի առթիվ։

Հոդվածի հեղինակ Ամանդա Էրիքսոնի կարծիքով երբ Ալիևը լքի նախագահի պաշտոնը, նրան կփոխարինի 52-ամյա Մեհրիբանը:

«Շատ հնարավոր է, որ Մեհրիբան Ալիևան սկսի վերահսկել նաև նախարարների կաբինետը»,- գրում է Էրիքսոնը:

Հիշեցնելով, որ Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել է նաև նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը՝ հոդվածագիրը նկատում է՝ այս ամենը վառ ապացույց է այն բանի, որ Ալիևն արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի՝ հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:

«Ամերիկյան դիվանագիտական շրջանակներից արտահոսած որոշ տեղեկությունների համաձայն` Մեհրիբան Ալիևան կոսմետիկ վիրահատություններից և նորաձևությունից այն կողմ ոչնչի չի տիրապետում և քաղաքական հարցերից շատ քիչ է տեղեկացված»,-նշում է Էրիքսոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը