Պարզվել են մանրամասներ սպանված ադրբեջանցիներից ևս 3-ի մասին
Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան: Մյուսից առայժմ հայտնի է միայն ծննդավայրը: Այս մասին գրում է razm.info–ն։
Փետրվարի 25-ին սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկը լեյտենանտ էր` Նազարով Շահլար Յաշար օղլու (Nəzərov Şahlar Yaşar oğlu): Նա ծնվել է Ադրբեջանի Յարդըմլը շրջանի Փեշթասար (Peştəsər) գյուղում:
Մյուս սպանված զինծառայողը՝ 03.05.1996 թ. ծնված Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն (Cəfərov Zakir Nazim oğlu) ավարտել էր Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտին կից քոլեջը՝ «ավտոճանապարհների և օդանավակայանների շինարարության, նախագծման և վերանորոգման» մասնագիտությամբ: Ծնունդով Բաքվից էր:
Սպանվածներից 3-րդը՝ Գադիմով Զյուլֆու Ռահիմ օղլուն (Qədimov Zülfü Rəhim oğlu) ծնունդով Աղդամի շրջանի սահմանամերձ Մերզիլի գյուղից էր: Նրա մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Մանրամասները՝ razm.info–ում։