Աշխարհ

27.02.2017 20:40


Համբուրվելու պատճառով Նիկոլ Քիդմանին և Քիթ Ուրբանին քիչ էր մնում՝ վտարեին «Օսկարի» կարմիր գորգից (լուսանկարներ)

Համբուրվելու պատճառով Նիկոլ Քիդմանին և Քիթ Ուրբանին քիչ էր մնում՝ վտարեին «Օսկարի» կարմիր գորգից (լուսանկարներ)

Դերասանուհի Նիկոլ Քիդմանի և Քիթ Ուրբանի ամուսնությունը հանգիստ չի տալիս դեղին մամուլին։ Զույգին անընդհատ վերագրում են խնդիրներ՝ նշելով մեկ հարաբերությունների լուրջ ճգնաժամի, մեկ էլ ամուսնալուծության մասին։ Անձամբ զույգը չի ցանկանում մեկնաբանել շշուկները՝ սոցիալական ցանցերում նման լուրերը հերքելով սեր խոստովանելով կամ հասարակության մեջ զգացմունքները ցուցադրելով։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

«Օսկար 2017» մրցանակաբաշխության արարողության ժամանակ Քիդմանն ու Ուրբանը սկսել են այնքան տարվել համբուրվելով, ընդ որում՝ կարմիր գորգի վրա, որ թղթակիցներն ու հյուրերը սկսել են բղավել՝ «Առանձնացե՛ք»։ Ամուսիններն ականջ չեն դրել այդ հորդորներին և միմյանցից չեն պոկվել ոչ արարողության դահլիճում, ոչ էլ «աֆթերփարթիի» ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը