Թուրքիան կավարտի իր ռազմական գործողությունը Սիրիայում Մեմբիջի գրավումից և նրա շուրջ անվտանգության գոտի ստեղծելուց հետո։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիքը։
«Երբ Մեմբիջը գրավվի, արաբական բնակչությունը վերադառնա այնտեղ, 90–կմ–ոց գոտի ստեղծվի, Թուրքիան կդադարեցնի իր գործողությունը Սիրիայում»,–ասել է Չևիքը Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին նվիրված կոնֆերանսի ընթացքում։
«Մեմբիջի 85%–ն ու ծայրամասերը վերահսկվում են քրդական Դեմոկրատական միության զինյալների կողմից։ Թուրքիան ամեն ինչ անելու է արաբական բնակչությանն այնտեղ վերադարձնելու, գրոհայինների մաքրելու համար»,–եզրափակել է Չևիքը։
Թուրքիան նշել է Սիրիայից հեռանալու պայմանները

7or.am