Աշխարհ

27.02.2017 14:15


ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ–ի դեմ

ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ–ի դեմ

ԵՄ խորհուրդը, ՄԱԿ ԱԽ որոշման համաձայն, նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Փետրվարի 27–ին խորհուրդը նորմատիվ ակտեր է ընդունել, որոնք սահմանափակող նոր միջոցներ են ենթադրում ԿԺԴՀ–ի նկատմամբ։ Դրանք ընդունվել են ՄԱԿ ԱԽ 2321 բանաձևով 2016–ի նոյեմբերի 30–ին», –ասվում է փաստաթղթում։

Սահմանափակումները վերաբերում են ածխի ու երկաթի վաճառքին, արգելվում է մեղրի, նիկելի, արծաթի, ցինկի և հյուսիսկորեական հուշարձանների ներմուծումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը