Աշխարհ

27.02.2017 13:35


Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համար մեղադրել է Հայաստանին

Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համար մեղադրել է Հայաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»:

Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին՝ զոհվածներին անվանելով «եղբայրներ», իսկ տեղի ունեցած համար մեղադրել է Հայաստանին։

«Խուսափելու համար 2016թ․ ապրիլին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած բախումների կրկնությունից՝ մենք կոչ ենք անում Հայաստանին պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերջ տալ բռնությանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով՝ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը արդար և տևական լուծման հասնելու համար՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում։ Այս տեսանկյունից մենք անհրաժեշտ ենք համարում Մինսկի խմբի ջանքերի խթանումը հակամարտության կարգավորման համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարությունում։

Հայտնի է նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը