«Օսկար 2017»-ի անակնկալներից է եղել հանգստի մեկնած ԴիԿապրիոյի հայտնությունը
«Օսկար 2017»մրցանաբաշխության գլխավոր սենսացիան դարձել է արարողության բեմում դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հայտնվելը։ Հենց նրա ձեռքից է ստացել իր առաջին «Օսկարը» Էմմա Սթոունը «Լավագույն դերսանուհի» անվանակարգում՝ «Լա–Լա–Լենդ» ֆիլմում մարմնավորած դերի համար։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։
Հոլիվուդյան աստղի հայտնվելը «Dolby Theatre»–ի բեմում եղել է մեծ անակնկալ հանդիսատեսի համար, քանի որ օրեր առաջ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ 42–ամյա ԴիԿապրիոն մեկնել է Թայլանդ՝ հանգստանալու ընկերների հետ, և դժվար թե հասցնի վերադառնալ Լոս Անջելես արարողության սկզբին։
«Օսկար 2017»-ի անակնկալներից է եղել հանգստի մեկնած ԴիԿապրիոյի հայտնությունը
«Օսկար 2017» մրցանաբաշխության գլխավոր սենսացիան դարձել է արարողության բեմում դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հայտնվելը։ Հենց նրա ձեռքից է ստացել իր առաջին «Օսկարը» Էմմա Սթոունը «Լավագույն դերսանուհի» անվանակարգում՝ «Լա–Լա–Լենդ» ֆիլմում մարմնավորած դերի համար։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

7or.am