Կարծիք

27.02.2017 12:15


Ազնիվ թվացող ու ՀՀԿ ցուցակով առաջադրվածի օգտին քվեարկելով՝ ձեր քվեն տալիս եք հենց Սերժ Սարգսյանին

Ազնիվ թվացող ու ՀՀԿ ցուցակով առաջադրվածի օգտին քվեարկելով՝ ձեր քվեն տալիս եք հենց Սերժ Սարգսյանին

Տարածքային ցուցակով կամ, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակով առաջադրված մեկը մոտեցել է ինձ ու խնդրում է, որ ես կամ իմ բարեկամները քվեարկեն իր օգտնին։ Ասում է․
-Ես ընդդիմադիր եմ ու գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ուզում եմ իմ ներդրումն անեմ երկրի փոփոխության գործին, ի՞նչ կլինի՝ քվեարկեք իմ օգտին։
-Օկեյ, իսկ ի՞նչ կուսակցություն եք ներկայացնում։
-Վայ, աղջիկ ջան, ես անկուսակցական եմ։
-Օկեյ, իսկ ո՞ր կուսակցության կազմում եք առաջադրվել։
-Վայ, ամաչում եմ ասեմ։
-Բա ես ո՞նց իմանամ՝ ով եք, որ քվեարկեմ (ու մոտավոր գլխի եմ ընկնում, թե որ ցուցակի մասին է խոսքը)։
-Դե գիտես, ինձ մենակ իրենք են առաջարկել։
-ՀՀԿ-ի ցուցակո՞վ եք։
-Հա։ Բայց ես ընդդիմադիր եմ։
-Հիանալի է, անպայման կասեմ իմ բարեկամներին, որ չքվեարկեն բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք ՀՀԿ-ի ցուցակով են առաջադրվել, քանի որ ձեր նման ազնիվ ընդդիմադիրները կմնան քվեաթերթիկի դարձերեսին, իսկ Սերժ Սարգսյանը կշարունակի վարի տալ երկիրը նույն տեմպերով։

Հ․Գ․ ասածս ինչ է, երբեք մի՛ քվեարկեք ձեզ ծանոթ, սիրելի կամ անգամ ազնիվ թվացող ու ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածուների օգտին, քանի որ այդ կերպ դուք ձեր համապետական քվեն տալիս եք հենց Սերժ Սարգսյանին։

Արփի Մախսուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը