Մերիլ Սթրիփի և Կառլ Լագերֆելդի միջև ծագած սկանդալը նոր փուլ է մտել (լուսանկարներ)
«Օսկար–2017»–ի գլխավոր նորաձև սկանդալը, որը ծագել էր դերասանուհի Մերիլ Սթրիփի և Կառլ Լագերֆելդի միջև, նոր փուլ է մտել։ Դիզայները պատմել էր WWD պարբերականին, որ դերասանուհին վերջին պահին հրաժարվել է արարողությանը կրել հատուկ իր համար կարված զգեստը «Chanel»–ից՝ նախընտրությունը տալով մեկ այլ բրենդի, որն այդ զգեստով հայտնվելու համար խոստացել էր կլորիկ գումար։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։
Ինտրիգը բացահայտվել է։ Բրենդը, հանուն որի Սթրիփը հրաժարվել է «Chanel»–ից, եղել է «Elie Saab»–ը։ Օսկարակիր դերասանուհին հայտնվել է կարմիր գորգին ծովային ալիքների գույնի տաբատով և զգեստով՝ զարդարված ուլունքներով։
Պարբերականը հիշեցնում է, որ Լագերֆելդը մեղադրել է աստղին «էժանագին պահվածք» ցուցաբերելու մեջ, սակայն Սթրիփի գործակալը վստահեցրել է մամուլին, որ կարմիր գորգին հայտնվելու համար գումար վերցնելը դեմ է դերասանուհու էթիկայի կանոններին։

7or.am