Աշխարհ

27.02.2017 11:50


Թրամփի աշխատանքին հավանություն են տալիս ռեկորդային քիչ թվով ամերիկացիներ

Թրամփի աշխատանքին հավանություն են տալիս ռեկորդային քիչ թվով ամերիկացիներ

Համաձայն «NBC News»–ի և «Wall Street Journal»–ի վերջին հարցման արդյունքների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքին հավանություն տվողների թիվը կազմում է 44%, ինչը ռեկորդային ցածր արդյունք է նախագահի և գործող վարչակազմի համար։

Ինչպես հաղորդվում է, Թրամփը նախագահի պաշտոնում իր աշխատանքը սկսել է հավանության բավականին ցածր վարկանշով, քան նրան նախորդող յուրաքանչյուր նախագահ։

Փետրվարի 18–22–ն անցկացրած հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 48%–ը հավանություն չի տալիս Թրամփի աշխատանքին՝ որպես նախագահ, 32%-ն էլ նշել է՝ նրա առաջին ամիսը գրասենյակում ցույց է տալիս, որ նա ստեղծված չէ այդ աշխատանքի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը