ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել Սիրիայի հարցով բանակցություններին քրդերի մասնակցության օգտին
ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության օգտին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
«Մենք կողմ ենք, որ այլ ներկայացուցիչներ էլ մասնակցեն... Այստեղ մինչ այժմ բավական սուր է քրդերի ներկայացուցչության հարցը։ Մենք կողմ ենք, որպեսզի ներգրավվեն նրանք»,–ասել է Բոգդանովը՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի՝ Սիրիայի ընդդիմությունը միացյալ պատվիրակություն կստեղծի բանակցությունների համար։
Փոխարտգործնախարարը նաև նշել է՝ Դամասկոսի հետ ՌԴ–ն կապի մեջ է ամենօրյա ռեժիմով։
Ավելի վաղ էլ սիրիական ընդդիմությունը հանդես էր եկել Սիրիայի իշխանությունների հետ անմիջական բանակցություններ անցկացնելու օգտին։

7or.am